Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են համատեղ նախաձեռնությունները Zarkerak - Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են համատեղ նախաձեռնությունները
Zarkerak Zarkerak - Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են համատեղ նախաձեռնությունները
Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են համատեղ նախաձեռնությունները

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են համատեղ նախաձեռնությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի «Լևան Սամխարաուլիի անվան ազգային դատական փորձաքննությունների բյուրո»-ի ղեկավար Գիորգի Մուրվանիձեին։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ փորձաքննությունների ոլորտի հետագա կարգավորման կապակցությամբ: 

Գիորգի Մուրվանիձեն կարևորվել է փորձագետների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ առաջարկելով կազմակերպել փոխադարձ վերապատրաստումներ, մասնագիտական այցեր, սեմինարներ և գործնական դասընթացներ։ 

Քննարկվել են հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ձևավորել երկու երկրների փորձագիտական հաստատությունների միջև շարունակական և արդյունավետ համագործակցություն։

13 Հոկտեմբեր, 2026 17:41
Վեր