Էդվարդ Ասրյանը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումները Zarkerak - Էդվարդ Ասրյանը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումները
Zarkerak Zarkerak - Էդվարդ Ասրյանը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումները
Էդվարդ Ասրյանը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումները

Էդվարդ Ասրյանը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումները

 

MԲաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությանը, այդ թվում՝ ռազմական կրթության բնագավառում փոխգործակցությանը։

Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին։

 

 

13 Հոկտեմբեր, 2026 18:37
Վեր