Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ
Արթուր Տիգրանի Մնոյանի կենսագրությունը
Ծնվել է 1993 թվականի հունվարի 26-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
III-X.2026թ. - ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ,
2025-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ,
IV-VI.2025թ. - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ,
2023-2025թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ,
2020-2023թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ,
2017-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2014-2017թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
X-XI.2014թ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ,
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի քննիչ:
Կրթություն
2013 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:


