Երևանի քննչական վարչությունը նոր պետ ունի Zarkerak - Երևանի քննչական վարչությունը նոր պետ ունի
Zarkerak Zarkerak - Երևանի քննչական վարչությունը նոր պետ ունի
Երևանի քննչական վարչությունը նոր պետ ունի

Երևանի քննչական վարչությունը նոր պետ ունի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ։

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Էդվարդ Մերուժանի Կարապետյանի կենսագրությունը

Ծնվել է 1985 թվականին հուլիսի 25-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2025-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ,
2023-2025թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ,
2022-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ,
2021-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ,
V-VII.2021թ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ,
2014-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ,
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի պետ,
2007-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ:

Կրթություն

2007 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:

Պարգևներ

ՀՀ վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումով պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով։

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

13 Հոկտեմբեր, 2026 17:52
Վեր