Հայաստանը 2027 թ. կստանձնի ԱՊՀ գրահրատարակչության ոլորտի համագործակցության միջպետական խորհրդի նախագահությունը Zarkerak - Հայաստանը 2027 թ. կստանձնի ԱՊՀ գրահրատարակչության ոլորտի համագործակցության միջպետական խորհրդի նախագահությունը
Zarkerak Zarkerak - Հայաստանը 2027 թ. կստանձնի ԱՊՀ գրահրատարակչության ոլորտի համագործակցության միջպետական խորհրդի նախագահությունը
Հայաստանը 2027 թ. կստանձնի ԱՊՀ գրահրատարակչության ոլորտի համագործակցության միջպետական խորհրդի նախագահությունը

Հայաստանը 2027 թ. կստանձնի ԱՊՀ գրահրատարակչության ոլորտի համագործակցության միջպետական խորհրդի նախագահությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանն ընտրվել է ԱՊՀ երկրների պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում համագործակցության միջպետական խորհրդի նախագահող երկիր 2027 թվականի համար՝ համաձայն գործող ընթացակարգի։ Որոշումն ընդունվել է 2026 թվականի հոկտեմբերի 8-ին Մինսկում՝ ԱՊՀ գործադիր կոմիտեում կայացած խորհրդի 31-րդ նիստի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նիստին մասնակցել են ԱՊՀ գործադիր կոմիտեի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։ Քննարկվել է օրակարգում ընդգրկված 13 հարց։

Հայաստանի ներկայացուցիչ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ, խորհրդի անդամ Սվետլանա Սահակյանը նիստին մասնակցել է առցանց ձևաչափով։ Նա ներկայացրել է Հայաստանում գրահրատարակչության ոլորտում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ մասնավորապես անդրադառնալով Գրքի երևանյան միջազգային փառատոնին, Հայաստանում 2026-2027 թվականներին անցկացվող Ընթերցանության տարվա, ինչպես նաև Գիրք նվիրելու օրվա շրջանակում իրականացվող միջոցառումներին։

Նախատեսվում է նաև 2027 թվականի գարնանը Երևանում՝ առկա և հեռավար ձևաչափերի համադրությամբ, անցկացնել «Գրքի արվեստ» («Искусство книги») մրցանակաբաշխությունը։

Խորհրդի հերթական՝ 32-րդ նիստը կանցկացվի 2027 թվականի աշնանը Երևանում։

 

 

13 Հոկտեմբեր, 2026 18:16
Վեր