Մի «ընթրիք», որն ամեն ինչ փոխեց․ կայացավ «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման պրեմիերան (լուսանկարներ) Zarkerak - Մի «ընթրիք», որն ամեն ինչ փոխեց․ կայացավ «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման պրեմիերան (լուսանկարներ)
Zarkerak Zarkerak - Մի «ընթրիք», որն ամեն ինչ փոխեց․ կայացավ «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման պրեմիերան (լուսանկարներ)
Մի «ընթրիք», որն ամեն ինչ փոխեց․ կայացավ «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման պրեմիերան (լուսանկարներ)

Մի «ընթրիք», որն ամեն ինչ փոխեց․ կայացավ «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման պրեմիերան (լուսանկարներ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ընթրիք հիմարի հետ»․ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ Ֆրանսիս Վեբերի համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան: Սուր հումոր, ծիծաղ, միաժամանակ խորը բարոյական և սոցիալական ենթատեքստ։

Ներկայացման հերոսն ամեն ուրբաթ ընթրիքի է հրավիրում մի «հիմարի»: Հերոսի՝ Ալենի հերթական «հիմարը» ծխախոտի տուփերից տաճարներ կառուցող Գուրգենն է, սակայն այս ընթրիքը տարբերվում է նախորդ «հիմարների» հետ ունեցած ընթրիքից: Ալենը հենց ընթրիքի օրը մեջքի սուր ցավեր է ունենում և չի կարողանում տնից դուրս գալ, Գուրգենն ինքն է գալիս նրա տուն և այդ պահից ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից: Կին, սիրուհի, ընկեր, անգամ՝ հարկայինի աշխատակից ներգրավվում են սյուժեի մեջ, ընթրիքի հրավիրված «հիմար»-ն անկեղծ մղումներով փորձում է օգնել Ալենին՝ հետ վերադարձնել կնոջը, սակայն ամեն անգամ ավելի վատ դրության մեջ է գցում նրան, մի քանի ժամում իր կամքից անկախ տակնուվրա է անում Ալենի կյանքը:

Հիմարի դերում ընտրված հերոսը հենց ինքն է դաս տալիս իրեն ընթրիքի հրավիրողին և վերջինս է հայտնվում հենց հիմարի դերում:


Ներկայացման դերերում են Սոս Ջանիբեկյանը, Մհեր Մխիթարյանը, Պոնչը (Տարոն Իսպիրյան), Մարիամ Ադամյանը, Լևոն Հախվերդյանը, Լուիզա Մելքոնյանն ու Արթուր Մանուկյանը։
Սցենարի հեղինակներն են Վան Գրիգորյանը, Արման Սարգսյանը, Մհեր Մխիթարյանը: Պրոդյուսերները՝ Արման Միտոյանն ու Արման Սարգսյանն են:

«Ընթրիք հիմարի հետ»-ը Mitoyan Production-ի և Art Platform Production-ի նոր ներկայացումն է:

14 Հոկտեմբեր, 2026 11:39
Վեր