Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը Zarkerak - Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը
Zarkerak Zarkerak - Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը
Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը

Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը 23,45 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։

Ըստ հրապարակված տվյալների՝ 9 ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 96 հազար 500 դոլար, որից 95 հազար 500 դոլարը բաժին է ընկել սեպտեմբերին։

Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 37 հազար 211 միլիարդ դոլար, ինչը 5,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Արտահանման ծավալը կազմել է 23 հազար 865 միլիարդ դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 13 հազար 346 միլիարդ դոլար։ Մեկ տարվա ընթացքում երկրից արտահանումն աճել է 28,3%-ով, մինչդեռ ներմուծումը նվազել է 20,4%-ով։

19 Հոկտեմբեր, 2026 11:56
Վեր