Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի հրաժարականը, որը ներկայացվել էր երկրում հանգստյան օրերին տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո։
Միաժամանակ նախագահը պահանջել է բացատրություններ իրավապահ մարմինների աշխատանքի թերությունների վերաբերյալ, հայտնում է Le Monde-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Մակրոնը նախորդ օրը ժողովրդին ուղղված տեսաուղերձում ընդունել էր, որ իրավապահների աշխատանքի մեջ թերություններ են եղել՝ պահանջելով պարզել դրանց պատճառները։ Նա խոստացել է ապահովել կատարվածի ամբողջական թափանցիկ քննությունը։
Le Monde-ի հաղորդմամբ՝ վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն պետք է անցկացնի միջգերատեսչական ճգնաժամային խորհրդակցություն՝ վնասները գնահատելու և տուժածներին աջակցելու միջոցները որոշելու համար։
Նունյեսի հրաժարականը պահանջել էին ինչպես աջ, այնպես էլ ձախ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ նրան մեղադրելով հասարակական կարգը չապահովելու համար։ Քննադատությունն ուժեղացել էր այն տեղեկություններից հետո, որ անկարգություններով պատված քաղաքներում ոստիկանության ուժերը բավարար չեն եղել։


