5,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ Zarkerak - 5,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ
Zarkerak Zarkerak - 5,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ
5,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ

5,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչությունը, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ այս պահին ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ծովում՝ Իլան քաղաքի արևելքից 39,4 կմ հեռավորության վրա։ Ամենաուժեղ ցնցումները զգացվել են Իլան և Հուալյան շրջանների մի քանի բնակավայրերում։

Նշենք, որ հոկտեմբերի 24-ի գիշերը նույն շրջանում՝ 10 րոպե տարբերությամբ, երկու երկրաշարժ էր գրանցվել՝ 5,0 և 4,8 մագնիտուդով։ Դրանց էպիկենտրոնները եղել են ծովում՝ Հուալյան քաղաքից համապատասխանաբար 31,2 և 30,4 կմ դեպի արևելք։ 

01 Նոյեմբեր, 2026 23:17
Վեր