Մեկ ընտանիքից՝ 3 հոգի. մանրամասներ 9 հոգու կյանք խլած ողբերգական վթարից Zarkerak - Մեկ ընտանիքից՝ 3 հոգի. մանրամասներ 9 հոգու կյանք խլած ողբերգական վթարից
Zarkerak Zarkerak - Մեկ ընտանիքից՝ 3 հոգի. մանրամասներ 9 հոգու կյանք խլած ողբերգական վթարից
Մեկ ընտանիքից՝ 3 հոգի. մանրամասներ 9 հոգու կյանք խլած ողբերգական վթարից

Մեկ ընտանիքից՝ 3 հոգի. մանրամասներ 9 հոգու կյանք խլած ողբերգական վթարից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 3-ին Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում չորս ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 9 քաղաքցի, վիրավորվել՝ 3-ը: Zarkerak.am-ի տեղեկություններով վթարի մասնակից «Jeep Compass»-ի 3 մահացած ուղևորները եղել են Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղից:

Համայնքի ղելավար Արմեն Իսրայելյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ մահացած տղամադը եղել է 50 տարեկան, նրա հետ են եղել նաև նրա 49 տարեկան կինը և 18 տարեկան որդին, որը պետք է զորակոչվեր բանակ:

«Իրենք շատ բարեկիրթ ընտանիք են, ինքը ուժային կառույցի աշխատակից է՝ Պաշտպանության նախարարության աշխատակից է, նախկինում Արցախում է աշխատել՝ Քարավաճառում, որից հետո տեղափոխվել էր Երևան և աշխատում էր նախարարությունում: Վաղուց է արդեն չեն բնակվում գյուղում: Ունեն նաև երկու դուստր»,-նշեց համայնքապետը:

Առողջապահության նախարարությունից էլ Zarkerak.am-ին հայտնեցին, որ երկու տուժածի վիճակը կայուն ծանր է, մյուսինը միջին ծանրության: Կայուն ծանր վիճակում գտնվող վիրավորները գիտակցության են եկել, որոշակի դրական դինամիկա կա:

04 Նոյեմբեր, 2026 11:40
Վեր