Հայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է Zarkerak - Հայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է
Zarkerak Zarkerak - Հայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է
Հայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է

Հայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկյան լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն՝ Դեմոկրատական կուսակցությունը նախնական արդյունքներով հավակնում է ԱՄՆ Կոնգրեսում տեղերի մեծամասնությունը ստանալ։

Associated Press-ը Սենատում հաղթանակ է կանխատեսում դեմոկրատների համար։ Գործակալության տվյալներով՝ նրանք ներկայումս ապահովում են Սենատում 51 տեղ՝ հանրապետականների 39 տեղի դիմաց։

BBC-ի ներկայացրած տվյալներով՝ դեմոկրատները Սենատում 52 տեղ են ապահովում, իսկ հանրապետականները՝ 40։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները ստանում են 192, հանրապետականները՝ 113 տեղ։

Երևանի ժամանակով ժամը 09:00 դրությամբ տվյալները հրապարակվել են Սենատի 35-ից 27 տեղի և Ներկայացուցիչների պալատի 435-ից 305 տեղի համար քվեարկության արդյունքների հաշվարկով:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում անցկացվում է Կոնգրեսի միջանկյալ ընտրություն։ Արդյունքները կորոշեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի կազմը։ Ընտրություն անցկացվում է Կոնգրեսի ստորին պալատի բոլոր 435 տեղերի, ինչպես նաև Սենատի 100 տեղերից 35-ի համար։

04 Նոյեմբեր, 2026 10:04
Վեր