Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 07:25-ի սահմաններում 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 72-ամյա Գուրգեն Կ.-ին։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, իսկ բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Նշված ավտոմեքենան սպասարկում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ ժողովրդին հայտնի Բլեյանի դպրոցին։

