Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան ներկայացրել է ըմբիշների դասակարգման նոր աղյուսակը։
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը 63 կգ քաշային կարգի նոր առաջատարն է: Կարենն առաջադիմել է 39 տեղով։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը 87 կգ քաշային կարգի 4-րդ հորիզոնականում է: Թադևոսյանը բարձրացել է 32 հորիզոնական:
Աշխարհի փոխչեմպիոն Վազգեն Թևանյանը 65 կգ քաշային կարգի 3-րդ համարն է: Նա առաջադիմել է 32 տեղով:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պահպանել է 2-րդ հորիզոնականը:


