Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի նոյեմբերյան հանդիպումներին ընդառաջ լուրջ կադրային կորուստ ունի, գրում է armsport.am-ը:
Ազգային ընտրանու առաջատար կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել թիմին խմբային փուլի վճռորոշ խաղերում։
Ինչպես հայտնում է ռուսական «ИнсайдЯН» տելեգրամյան ալիքը, «Ալ Ահլիի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Ալ Սադի» դեմ կայացած հանդիպման ընթացքում։
Բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աքիլեսյան ջլի վնասվածք, որի պատճառով նա շարքից դուրս է մնացել մինչև չորս շաբաթով։
Սա նշանակում է, որ Սպերցյանը բաց կթողնի Կիպրոսի և Լատվիայի ընտրանիների դեմ առաջիկա մրցավեճերը։
Նրա բացակայությունը լուրջ փորձություն կլինի մեր թիմի համար․ Սպերցյանն ազգային հավաքականի առանցքային խաղացողներից է և գլխավոր դերակատարում ունի թե՛ խաղի կազմակերպման, թե՛ դիրքային գրոհների կառուցման գործում։ Ստեղծված իրավիճակում մարզչական շտաբը ստիպված կլինի շտապ այլընտրանքային լուծումներ գտնել կիսապաշտպանության գծում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալիս Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ մրցակիցներն են Կիպրոսի, Չեռնոգորիայի և Լատվիայի թիմերը։ Խմբային փուլի վերջին երկու տուրերում մեր ընտրանին կանցկացնի հետևյալ հանդիպումները․
Նոյեմբերի 12 — Հայաստան — Կիպրոս (Երևան)
Նոյեմբերի 15 — Լատվիա — Հայաստան (Ռիգա):

