Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը Zarkerak - Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը
Zarkerak Zarkerak - Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը
Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ստացվել են ավելի քան 86 ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ հաղորդումներ, որոնց առթիվ նախաձեռնվել է չորս քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Վարույթների նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ձկնաբուծարաններն առանց ջրօգտագործման թույլտվության օգտագործել են ստորերկրյա ջրային ռեսուրսները, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով փչացրել են գյուղատնտեսական նշանակության հողը:

Նախաքննության ընթացքում ձկնաբուծարանների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 18 մլն 500 հզր ՀՀ դրամի վնասը:

Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է:

05 Նոյեմբեր, 2026 17:59
Վեր