Հաստատվեց դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը. տնօրենը կզբաղվի միայն ուսումնական հարցերով Zarkerak - Հաստատվեց դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը. տնօրենը կզբաղվի միայն ուսումնական հարցերով
Zarkerak Zarkerak - Հաստատվեց դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը. տնօրենը կզբաղվի միայն ուսումնական հարցերով
Հաստատվեց դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը. տնօրենը կզբաղվի միայն ուսումնական հարցերով

Հաստատվեց դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը. տնօրենը կզբաղվի միայն ուսումնական հարցերով

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում հաստատեց Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը:

Միջոցառման գլխավոր նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրման պահանջով պայմանավորված՝ դպրոցի կառավարման գործընթացի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման գործընթացի պատշաճ կազմակերպումն է:

Որոշման հիմնավորման մեջ մասնավորապես, նշվում է. «ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնական և վարչատնտեսական ուղղությունները ղեկավարում է դպրոցի տնօրենը։ Դպրոցը ունի տնօրենի տնտեսական աշխատանքերի գծով տեղակալի և հաշվապահի հաստիքներ, որոնք կատարում են իրենց աշխատանքը տնօրենի վերահսկողությամբ,և բոլոր գործընթացներին մասնակցում է տնօրենը։ Ֆինանսատնտեսական, վարչական և տնտեսական աշխատանքները տնօրենից մեծ ժամանակ են խլում և տնօրենը հնարավորություն չունի լիարժեք կազմակերպել, գնահատել և վերահսկել ուսումնական գործընթացը դպրոցում։ Ստացվում է, որ ունենք տնօրեն, որ տնտեսական աշխատանքների գծով տեղակալի և հաշվապահի հետ իրականացնում է վարչատնտեսական աշխատանքները և ուսումնական աշխատանքների գծով տեղակալի հետ իրականացնում է ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերումը և վերահսկողությունը։ Արդյունքում տնօրենը ավելի շատ աշխատանք է տանում վարչատնտեսական բաղադրիչում, և ուսումնական մասը, որն ավելի ծավալուն է, իրականացնում է  մնացած ժամանակահատվածում։

Առաջարկվող մոդելում ունենում ենք վարչատնտեսական մասի համակարգող, որն ինքնուրույն է իրականացնում դպրոցի կառավարումը՝ վարչական, տնտեսական և ֆինանսական մասով։ Ուսումնական մասի տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով։Նա զբաղվում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ և իրականացմամբ։

Ուսումնական հաստատություններում կառավարումը ուուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմնի և  վարչատնտեսական մասի համակարգողի միջև  տարանջատելու արդյունքում ակնկալվում է արհեստավարժ և արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ: Մրցութային կարգով այն իրականացնելու դեպքում հնարավոր կլինի խուսափել մի շարք ռիսկերից, այդ թվում՝ համակարգին և պաշտոնային պարտականություններին ոչ իրազեկ մարդկանց ներգրավվման առումով:

02 Մարտ, 2023 14:45
Վեր