Արցախի ԱԺ նախագահը ԱՀ նախագահին կփոխանցի Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջը Zarkerak - Արցախի ԱԺ նախագահը ԱՀ նախագահին կփոխանցի Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջը
Zarkerak Zarkerak - Արցախի ԱԺ նախագահը ԱՀ նախագահին կփոխանցի Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջը
Արցախի ԱԺ նախագահը ԱՀ նախագահին կփոխանցի Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջը

Արցախի ԱԺ նախագահը ԱՀ նախագահին կփոխանցի Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջը

 

Արձագանքելով «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրավաքի մասնակիցների պահանջին՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը միջնորդական առաքելություն է ստանձնել հանրահավաքի մասնակիցների և ԱՀ Նախագահի միջև՝ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու Սամվել Բաբայանին ԱՀ պետական նախարարի պաշտոնում նշանակելու հանրային պահանջի վերաբերյալ։

Այս մասին ասված է «Միասնական հայրենիք» կուցակցության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հանրահավաքի սկզբում ելույթ ունեցավ Սամվել Բաբայանը, ով իր ելույթում մասնավորապես նշեց․

«Երեկ Բրյուսելում  հայտարարում են, որ Ադրբեջանը 86․600 քառակուսի կիլոմետր տարածք ունի, որում ընդգրկվածա նաև Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը ճանաչում է դա։ 2 տարի է ձեզ ներկայացնում այդ խնդիրները, իշխանությունը որևէ արձագանք չունի, բոլորը ուզում են փրկիչ ձևանալ։

Եթե մեզ տան այդ հնարավորությունը, իմ ձևակերպած 5 կետերը պետք է կատարենք։ Ինձ պաշտոն չի հետաքրքրում, ես գալիս եմ ձեզ անկեղծ ծառայելու»։

15 Մայիս, 2023 15:23
Վեր