Անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, ԵՄ-ի հետ երբեք չենք ունեցել և սա  ևս շատ կարևոր է․ Արմեն Գրիգորյան Zarkerak - Անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, ԵՄ-ի հետ երբեք չենք ունեցել և սա  ևս շատ կարևոր է․ Արմեն Գրիգորյան
Zarkerak Zarkerak - Անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, ԵՄ-ի հետ երբեք չենք ունեցել և սա  ևս շատ կարևոր է․ Արմեն Գրիգորյան
Անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, ԵՄ-ի հետ երբեք չենք ունեցել և սա  ևս շատ կարևոր է․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, ԵՄ-ի հետ երբեք չենք ունեցել և սա  ևս շատ կարևոր է․ Արմեն Գրիգորյան

«Արևմուտքի հետ հարաբերությունները երեք կարևոր շերտ ունեն ՝ կառավարություն՝ գործադիր-օրենսդիր հատված, քաղաքացիական հասարակություն, տնտեսություն։ Այս երեք շերտերով պետք է կարողանանք ուժեղ համագործակցություն կառուցել․ և՛ քաղաքացիական, և՛ էքսպերտային համայնքի աշխատանքը  շատ գնահատելի է և շատ կարևորում ենք»,- Բրյուսելում ընթացող «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովի ընթացքում հրավիրված պանելային քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Վերջին շրջանում կարելի է փաստել, որ իսկապես ինտեսնիվ երկխոսություն  կա ՀՀ-ի և ԵՄ-ի  երկրների հետ,  բացվել են նոր հնարավորություններ, այդ հնարավորությունները տարբեր տեսակի են։  Անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, ԵՄ-ի հետ երբեք չենք ունեցել և սա ևս շատ կարևոր է։ Եվ օրինակելի երկրներ կան, օրինակ՝ Ֆրանսիան, ում հետ  ռազմական ոլորտում մենք շատ մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ և՛ հավաքական Եվրոպան, և՛  անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել  համագործակցությունը։  Երբ ես ասում եմ  անվտանգային համագործակցություն` միայն ի նկատի չունեմ ռազմականը, այլ՝ անվտանգություն ավելի լայն կոնտեքստում, նույնիսկ կարող եմ ասել, որ  մեր տնտեսական համագործակցությունը ենթատեքստում կարող է ունենալ  անվտանգության բաղադրիչ և ամրապնդել նաև ՀՀ անվտանգությունը։ Հայաստանը պատրաստ է սրան։  Վարչապետի՝  Եվրոպառլամետում ելույթի  հիմնական մեսիջներից մեկն այն էր, որ Հայաստանը պատրաստ է այնքան, ինչքան պատրաստ է Եվրոպան և այս առումով մենք ցույց ենք տվել կամք՝ առաջ գնալու  համագործակցության առումով»,- նշեց Գրիգորյանը։ 

«Ուզում եմ նշել նաև վերջին շրջանում մի քանի կարևոր իրադարձություններ․  ՀՀ-ԵՄ համագործակցության կոնտեքստում՝ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումը, որը շատ կարևոր էր և՛ հայտարարության կոնտեքստում, և՛ ԵՄ-ի  և Եվրոպական երկրների հետ համագործակցության և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու  կոնտեքստում, ինչպես հաև  վարչապետ Փաշինյանի և նախագահի Ֆոն Դեր Լայենի հետ հանդիպումը և համատեղ հայտարարությունը, որտեղ հստակ նշվում է, որ մեր հարաբերությունները հիմնված են նաև արժեքների վրա»,- հայտնեց ԱԽ քարտուղարը և հավելեց․ «Մենք ուզում ենք մեր համագործակցությունն ընդլայնել և ունենալ օրենքի վրա հիմված հարաբերությունների ընդլայնում  միջազգային հարաբերություններում և նաև դրա  պահպանություն, ինչով մենք շատ հետաքրքրված ենք  և, կարծում եմ, որ ի շարունակություն նշված իրադարձությունների՝ այսպիսի գործընթացները նաև արժեք են ավելացնում»։ 

10 Նոյեմբեր, 2023 17:51
Վեր