Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար Zarkerak - Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար
Zarkerak Zarkerak - Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար
Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար

Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 17-ին Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել։

Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջին գրել է «Ալիսա Դուրտու» անվամբ օգտատերը և իրեն առաջարկել ինտիմ բնույթի տեսազանգ, այնուհետև տեսազանգի ավարտից հետո վերջինս այն չհրապարակելու դիմաց պահանջել է 100 հազար դրամ, որից ինքը փոխանցել է 20 հազար դրամ, սակայն օգտատերը շարունակել է պահանջել մնացած գումարը՝ սպառնալով իրեն, որ հրապարակելու է ինտիմ բնույթի իրենց տեսազանգը:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է որպես Հայաստանում գործող հայտնի նախագծերից մեկի ղեկավար։

02 Հուլիս, 2024 15:03
Վեր