Վարչապետը շնորհավորել է Հռոմի նոր ընտրված Պապին Zarkerak - Վարչապետը շնորհավորել է Հռոմի նոր ընտրված Պապին
Zarkerak Zarkerak - Վարչապետը շնորհավորել է Հռոմի նոր ընտրված Պապին
Վարչապետը շնորհավորել է Հռոմի նոր ընտրված Պապին

Վարչապետը շնորհավորել է Հռոմի նոր ընտրված Պապին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ։

Վարչապետը ուղերձը հրապարակել է իր պաշտոնական «X»-ի էջում։

«Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ»,– գրել է Փաշինյանը։

09 Մայիս, 2025 18:24
Վեր