Ավան վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ Zarkerak - Ավան վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ
Zarkerak Zarkerak - Ավան վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ
Ավան վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ

Ավան վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 10-ին՝ ժամը 11.12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։

 

«ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով, երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։

 

Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն։

 

Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

10 Հունիս, 2025 13:47
Վեր