Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու Zarkerak - Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու
Zarkerak Zarkerak - Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու
Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. Նեթանյահու

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Թել Նոֆի ավիաբազա: Պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի ուղեկցությամբ նա հանդիպել է զինվորական անձնակազմի և հրամանատարական կազմի հետ, հայտնում է cursorinfo.co.il կայքը:

Իր խոսքում Նեթանյահուն ընդգծել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կարևոր դերը ներկայիս գործողության մեջ։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը։ Սա փոխում է արշավի ամբողջ ընթացքը», - ասել է նա։

Իսրայելի ղեկավարի խոսքով՝ հարվածները հասցվում են «բացառապես» Իրանի ռազմական թիրախներին։

Նա շեշտել է, որ իսրայելական բանակի գործողությունները մոտեցնում են երկու հիմնական նպատակների իրականացումը՝ «միջուկային և հրթիռային սպառնալիքների ոչնչացումը... Մենք հաղթանակի ճանապարհին ենք։ Եվ սա հնարավոր դարձավ մեր հերոս օդաչուների շնորհիվ... Ես ողջունում եմ ձեզ, Իսրայելի բոլոր քաղաքացիները ողջունում են ձեզ», - ասել է Նեթանյահուն։

16 Հունիս, 2025 17:42
Վեր