Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ոսկեպարի եկեղեցին Հայաստանում է՝ սահմանից այս կողմ, մնացած ամեն ինչը լիրիկա է, մենք ասում էիք՝ մնալու է մեր կողմում, դուք ասում էիք՝ հանձնում ենք, պարոն Դանիելյանի, Սրբազաբն կոչված չգիտեմ ինչի, շարժումը նկատի ունեմ, բայց շարժման էդքան էլ նման չէր, բոլոր թեզերն ակնհայտորեն սուտ են դուրս եկել, վերջնարդյունքում մնացել է գառ գրկած մի հատ ֆոտո»,- ԱԺ-ում իր ելույթում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցությունից նախորդիվ հնչած ելույթների Գառնիկ Դանիելյանի և այլ պատգամավորների կողմից:
«Ասում էիք միակողմանի զիջումներ, բուֆետում միկրոալքային վառարանը, որ աշխատողները բացում էին, ընդդիմության ելույթներ մեջից միացրած էին՝ ասում էին միակողմանի, պայմանագիրը հրապարակվեց մեջը միակողմանի տառ անգամ չկա , 30 օր ա ընկած ման են գալիս մի հատ միակողմանի դրույթ գտնեն, մինչև հիմա չեն գտել»,- ասաց Ալեքսանյանը, նաև ընդգծեց, որ իշխանությունն իր սխալները հասկացել ենք, բարձրաձայնել է, ներողություն է խնդրել հանրությունից.«Մենք հո դու՞ք չենք»:
Ալեքսանյանը նաև նշեց՝ ընդդիմությունը հասկացել է, որ իրենց ռազմատենչ հռետորիկան ոչ մեկին պետք չէ, սակայն չի գիտակցում, որ պատասխանատվություն է կրում և իր խոսքերը ևս հետևանքներ ունեն.«Քանի րոպե կտևի խաղաղությունը, որին մենք հասել ենք, եթե դուք գաք իշխանության: Եթե գաք հայտարարեք՝ չի կարող հայկական եկեղեցու կողքը լինի ադրբեջանական գյուղ, որովհետև, երբ այդ եկեղեցին սարքվում էր, Ադրբեջան չկար, այս թեզով քանի րոպե կտևի խաղաղությունը, մինչև իշխանական պատգամավորը գա այս ամբիոնի մոտ այդ թեզն արտասանի: Ձեր ասածն էն է՝ խաղաղ ապրենք, ամեն ինչ լավ լինի, բայց Ադրբեջան էլ չլինի, էլ ինչ եք ուզում»:


