Այն ժամանակ աչքի առաջ ուներ «Հանրապետական» խմբակցությունը և չուներ «դուխ». Խանդանյանը՝ Թաթոյանի գրառման մասին Zarkerak - Այն ժամանակ աչքի առաջ ուներ «Հանրապետական» խմբակցությունը և չուներ «դուխ». Խանդանյանը՝ Թաթոյանի գրառման մասին
Zarkerak Zarkerak - Այն ժամանակ աչքի առաջ ուներ «Հանրապետական» խմբակցությունը և չուներ «դուխ». Խանդանյանը՝ Թաթոյանի գրառման մասին
Այն ժամանակ աչքի առաջ ուներ «Հանրապետական» խմբակցությունը և չուներ «դուխ». Խանդանյանը՝ Թաթոյանի գրառման մասին

Այն ժամանակ աչքի առաջ ուներ «Հանրապետական» խմբակցությունը և չուներ «դուխ». Խանդանյանը՝ Թաթոյանի գրառման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառմանը՝ կապված բարձրաստիճան պաշտոնի հավակնող անձանց ներկայացվող պահանջի հետ:

«Այս գրառումից կարելի է ենթադրել, որ 6 տարի Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած մարդը չի կարդացել ՀՀ Սահմանադրությունը և չգիտի պատգամավորին ու կառավարության անդամին ներկայացվող պահանջները:

Զավեշտալին այն է, որ եթե նույնիսկ գիտի, բայց համաձայն չէ այդ ցենզին, ապա ուներ հրաշալի հնարավորություն համոզելու գործընկերներին ուղղել այդ «մեծ բացթողումը»` 2015 թվականի սահամանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում, երբ զբաղեցնում էր Արդադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Բայց դե այն ժամանակ աչքի առաջ ուներ ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը և չուներ «դուխ»:

Չեմ զարմանա, եթե պարզվի նաև, որ բարձրագույն կրթության պահանջի ջատագով պարոն Թաթոյանը եղել է Տարոն Մարգարյանի կամ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուականների գիտական ղեկավարը կամ ընդդիմախոսը»,- գրել է Խանդանյանն ու հրապարակել սքրինշոթը:

558529337_1386488663486517_5886794744166992266_n.jpg (121 KB)

03 Հոկտեմբեր, 2025 18:33
Վեր