Մի պաշտոնյա կար, հենց հայտնվեց հետախուզման մեջ, պարզվեց ամբողջ կյանքը ընդդիմադիր է․ Նիկոլ Փաշինյան Zarkerak - Մի պաշտոնյա կար, հենց հայտնվեց հետախուզման մեջ, պարզվեց ամբողջ կյանքը ընդդիմադիր է․ Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Մի պաշտոնյա կար, հենց հայտնվեց հետախուզման մեջ, պարզվեց ամբողջ կյանքը ընդդիմադիր է․ Նիկոլ Փաշինյան
Մի պաշտոնյա կար, հենց հայտնվեց հետախուզման մեջ, պարզվեց ամբողջ կյանքը ընդդիմադիր է․ Նիկոլ Փաշինյան

Մի պաշտոնյա կար, հենց հայտնվեց հետախուզման մեջ, պարզվեց ամբողջ կյանքը ընդդիմադիր է․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Իմ կողմից ՀՀ Առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակում չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ որևէ տեղ գրված չէ, որ Կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են, Եպիսկոպոսը և եկեղեցին նույնական են։

Ինչ վերաբերում է  հարցին, որ հոգևոր առաջնորդի հայտարարությունները  համընկնում են Հայաստանում կալանավորման գործընթացների հետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին չի հետևում, և այսօրվա բրիֆինգը  կարող է համընկեն;լ տասնյակ իրադարձությունների հետ տարբեր երկրներում։ «Կարողա պարզվի նամազի ժամ էր հիմա, էն պահն երբ հարցը տվեցիք աշխարհի հազարավոր մզկիթներում հայտարարվեց նամազի մեկնարկ»,-ասաց նա։

Վարչապետը բացառեց, որ գործընթացները դուրս լինեն օրենքի շրջանակներից և ՀՀ-ում պետական իսնտիտուտները իրենց լիազորությունների շրջանակում են գործում։  «Նույնիսկ եթե հրահանգ տրվի, աօպիրինի գործողության պատասխանատվություն ո՞վ է վերցնելու»,-ասաց նա։

Նա նկատեց, որ երևույթ կա, որ կարող է պարզվի, որ քրեական պատասխանատվությունից խուսափելու ձևը ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելն է։ «Մի անձ կար, որ պաշտոնյա էր մեր ստեղծած կազմակարեպությունում, հենց հայտնվեց հետախուզման մեջ պարզվեց ամբողջ կյանքը ընդդիմադիր է, սկսեց ուրիշ ձև խոսալ իմ մասին»,-ասաց նա։

16 Հոկտեմբեր, 2025 13:47
Վեր