31 շարքային զինծառայող ստանում է 700 հազար դրամ և ավելի վարձատրություն. Նիկոլ Փաշինյան Zarkerak - 31 շարքային զինծառայող ստանում է 700 հազար դրամ և ավելի վարձատրություն. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - 31 շարքային զինծառայող ստանում է 700 հազար դրամ և ավելի վարձատրություն. Նիկոլ Փաշինյան
31 շարքային զինծառայող ստանում է 700 հազար դրամ և ավելի վարձատրություն. Նիկոլ Փաշինյան

31 շարքային զինծառայող ստանում է 700 հազար դրամ և ավելի վարձատրություն. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ շարքային զինծառայողների վարձատրությունների ցուցանիշներին:

«Շարքային պայմանագրային 1559 զինծառայող ստանում է 300 հազարից 400 հազար դրամ վարձատրություն: 1156 զինծառայող՝ 400 հազարից 500 հազար դրամ վարձատրություն: 523 շարքային զինծառայող ստանում է 500-600 հազար դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող՝ 600 հազար դրամից 700 հազար դրամ վարձատրություն, և 31 շարքային զինծառայող 700 հազար դրամ և ավելի վարձատրություն:

Ես հատուկ հետաքրքրվել եմ՝ արդյո՞ք 700 հազար և ավելի դրամ վարձատրություն ստացող զինվորի պայմանները հասանելի են նաև մնացած բոլոր զինծառայողներին: Պարզ է, չէ՞, խոսքը զորատեսակի մասին է, ատեստավորման արդյունքների մասին է. և սա նույնպես հասանելի է ցանկացած զինծառայողի, և սա նույնպես շատ կարևոր արձանագրում է, որը մենք պետք է անենք»,- ասաց վարչապետը: 

06 Նոյեմբեր, 2025 12:37
Վեր