Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Zarkerak - Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
Zarkerak Zarkerak - Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարզերում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը, 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։

Դեկտեմբերի 11-14-ը Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին գիշերը կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը՝ 1-3 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-13-ը քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

 

11 Դեկտեմբեր, 2025 14:02
Վեր