«Ռեալի» չորս խաղացողներ որակազրկվել են «Ալավեսի» դեմ խաղից առաջ Zarkerak - «Ռեալի» չորս խաղացողներ որակազրկվել են «Ալավեսի» դեմ խաղից առաջ
Zarkerak Zarkerak - «Ռեալի» չորս խաղացողներ որակազրկվել են «Ալավեսի» դեմ խաղից առաջ
«Ռեալի» չորս խաղացողներ որակազրկվել են «Ալավեսի» դեմ խաղից առաջ

«Ռեալի» չորս խաղացողներ որակազրկվել են «Ալավեսի» դեմ խաղից առաջ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստներ՝ Ֆրան Գարսիան, Ալվարո Կարերասը, Էնդրիկը և Դանի Կարվախալը, որակազրկվել են Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղից հետո, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Հանդիպումը կայացել էր Մադրիդում և ավարտվել Վիգոն ներկայացնող ակումբի հաղթանակով (2-0)։

Խաղի 64-րդ րոպեին Գարսիան ստացել էր երկրորդ դեղին քարտը և լքել խաղադաշտը։ Կարերասը կարմիր քարտ էր ստացել ավելացված ժամանակում՝ ոչ սպորտային վարքագծի համար։ Էնդրիկը պատժվել է պահեստայինների նստարանից մրցավարների վրա գոռալու համար, իսկ Կարվախալը, որը չէր մասնակցում խաղին, մրցավար Ալեխանդրո Կինտերոյի արձանագրության մեջ հայտնվել է նրա հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։

Կարգապահական կոմիտեի որոշմամբ Գարսիան որակազրկվել է մեկ խաղով, իսկ Կարերասը, Էնդրիկը և Կարվախալը բաց կթողնեն երկուական խաղ։

Բացի թվարկած խաղացողներից, «Ալավեսի» դեմ հանդիպումը բաց կթողնեն Դին Հաուսենը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Դավիդ Ալաբան, Ֆերլան Մենդին և Էդեր Միլիտաոն։ Այս պահին հարցականի տակ է նաև Կիլիան Մբապեի և Կամավինգայի մասնակցությունը, որոնք վնասվածքի պատճառով բաց թողեցին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը (1-2)։

«Ալավես» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին։

12 Դեկտեմբեր, 2025 22:55
Վեր