2025 թվականին Հակակոռուպցիոն քրեական դատարանը ստացել է մոտ 400 գործ, որոնցից ավարտված է 161-ը․ ԲԴԽ անդամ Zarkerak - 2025 թվականին Հակակոռուպցիոն քրեական դատարանը ստացել է մոտ 400 գործ, որոնցից ավարտված է 161-ը․ ԲԴԽ անդամ
Zarkerak Zarkerak - 2025 թվականին Հակակոռուպցիոն քրեական դատարանը ստացել է մոտ 400 գործ, որոնցից ավարտված է 161-ը․ ԲԴԽ անդամ
2025 թվականին Հակակոռուպցիոն քրեական դատարանը ստացել է մոտ 400 գործ, որոնցից ավարտված է 161-ը․ ԲԴԽ անդամ

2025 թվականին Հակակոռուպցիոն քրեական դատարանը ստացել է մոտ 400 գործ, որոնցից ավարտված է 161-ը․ ԲԴԽ անդամ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անահիտ Աբրահամյանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովին: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։

 

«Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ԲԴԽ անդամը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով դատական համակարգի վերաբերյալ գործողությունների կատարման ընթացքը։

 

Անահիտ Աբրահամյանը տեղեկացրել է, որ հակակոռուպցիոն մասնագիտացման դատավորների համար շարունակաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ։ Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրերում ներառելու նպատակով ներկայացվել են կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով հատուկ դասընթացներ, որոնց բաժիններից մեկը նախատեսված է կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ դատավորների, դատավորների թեկնածուների և դատավորների թեկնածուների հավակնորդների համար:

 

Մշակվում են հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների և դատավորների կողմից քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերի առանձնահատկություններով պայմանավորված մեթոդական ուղեցույցներ:

 

ԲԴԽ անդամը նշել է, որ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում 2025 թվականի ստացվել է 400-ից ավելի դիմում, որոնցից 275-ն արդեն ավարտված է։ Հակակոռուպցիոն քրեական դատարանում անցնող տարվա ընթացքում ստացվել է 383 քրեական գործ, որոնցից ավարտված է 161-ը։ Անահիտ Աբրահամյանն անդրադարձել է նաև դատական համակարգի թվայնացման ընթացքին, քրեական և վարչական դատարանների ծանրաբեռնվածության խնդրին։

 

Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովի մասնակիցները խոսել են 2023-2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության, կոռուպցիայի՝ որպես ժողովրդավարական հասարակություն կառուցելու հիմնական խոչընդոտի, կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության, հանրության լայն շրջանակների ակտիվ ներգրավման անհրաժեշտության մասին։

11 Դեկտեմբեր, 2025 14:11
Վեր