Ջրառատում հրդեհված տնակում բնակվող ընտանիքը Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի շրջանակներում արդեն իսկ բնակարան է գնել․ ԱՍՀՆ Zarkerak - Ջրառատում հրդեհված տնակում բնակվող ընտանիքը Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի շրջանակներում արդեն իսկ բնակարան է գնել․ ԱՍՀՆ
Zarkerak Zarkerak - Ջրառատում հրդեհված տնակում բնակվող ընտանիքը Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի շրջանակներում արդեն իսկ բնակարան է գնել․ ԱՍՀՆ
Ջրառատում հրդեհված տնակում բնակվող ընտանիքը Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի շրջանակներում արդեն իսկ բնակարան է գնել․ ԱՍՀՆ

Ջրառատում հրդեհված տնակում բնակվող ընտանիքը Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի շրջանակներում արդեն իսկ բնակարան է գնել․ ԱՍՀՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սիրելի´ հայրենակիցներ, ի պատասխան Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրում տնակի հրդեհման և դրա հետևանքով ընտանիքի սոցիալական դրության վերաբերյալ բազմաթիվ նամակների, տեղեկացնում եմ, որ նշված ընտանիքը Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում արդեն իսկ գնել է բնակարան, որտեղ ներկայումս իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, որոնք օրերի ընթացքում կավարտվեն, և ընտանիքը կկարողանա տեղափոխվել իրենց նոր տուն: Այս մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։

«Համացանցում նշված դեպքի հետ կապված տարատեսակ դրամահավաքների առնչությամբ ցանկանում եմ հատուկ շեշտել, որ ընտանիքը մշտապես գտնվել է ՄՍԾ Վաղարշապատի տարածքային կենտրոնի ուշադրության կենտրոնում, մեր սոցիալական աշխատողների կողմից իրականացվել է ընտանիքի կարիքի համապարփակ գնահատում` դրանք առաջիկայում հասցեագրելու համար»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 22-ի գիշերը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Ուղեկալների փողոցում այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 23:37-ին: Այրվել են վագոն-տնակը (մոտ 21 քմ)՝ գույքով և կից փայտե շինությունը՝ մոտ 15 քմ։

24 Հունվար, 2026 23:11
Վեր