ՀՀ ԱԳ փոխնախարարը և Անդորրայի ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրի միջև երկխոսության առավել ակտիվացումը Zarkerak - ՀՀ ԱԳ փոխնախարարը և Անդորրայի ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրի միջև երկխոսության առավել ակտիվացումը
Zarkerak Zarkerak - ՀՀ ԱԳ փոխնախարարը և Անդորրայի ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրի միջև երկխոսության առավել ակտիվացումը
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Անդորրայի ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրի միջև երկխոսության առավել ակտիվացումը

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Անդորրայի ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրի միջև երկխոսության առավել ակտիվացումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 26-ին Անդորրայում՝ Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Իմմա Տոռ Ֆոսի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստան-Անդորրա երկկողմ օրակարգի ընդլայնումը և երկխոսության առավել ակտիվացումը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ Հայաստանի և Անդորրայի միջև փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է այս տարի Հայաստանում անցկացվելիք խոշոր միջոցառումներին ընդառաջ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին առավել ներառական մասնակցության ապահովմանն ուղղված ՀՀ տեսլականը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում վերջին զարգացումներին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման անհրաժեշտությունը՝ ներկայացնելով այս ուղղությամբ իրականացվող քայլերը:

27 Մարտ, 2026 14:55
Վեր