Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. երթևեկությունը վերականգնվել է Zarkerak - Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. երթևեկությունը վերականգնվել է
Zarkerak Zarkerak - Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. երթևեկությունը վերականգնվել է
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. երթևեկությունը վերականգնվել է

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. երթևեկությունը վերականգնվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 27-28-ը Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել քարաթափումների վերաբերյալ՝ հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (երթևեկությունը դարձել է միակողմանի) և Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհահատվածում (փակվել է)։   

Փրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ նշված հատվածներում, իրավիճակից ելնելով, իրականացրել են սահմանազատման և քարերի հեռացման աշխատանքներ։

Երթևեկությունը վերականգնվել է։

28 Մարտ, 2026 14:43
Վեր