Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն մրցավարների պաշտոնական ցանկը, որոնք կսպասարկեն Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպումը։
Գլխավոր մրցավար է նշանակվել մոլդովացի Դումիտրու Մունտյանը։ Եզրերում նրան կօգնեն Վլադ Լիֆչուն և Վադիմ Վիկոլը։ Որպես հանդիպման չորրորդ պաշտոնյա՝ հանդես կգա Հենրիկ Նալբանդյանը։
Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 29-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18:00-ին:


