Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) համաժողովին Zarkerak - Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) համաժողովին
Zarkerak Zarkerak - Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) համաժողովին
Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) համաժողովին

Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) համաժողովին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 30-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի(GANHRI) գլխավոր ասամբլեայի շրջանակներում կազմակերպված` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) համաժողովին։

Համաժողովի շրջանակներում քննարկվել են եվրոպական տարածաշրջանում մարդու իրավունքների ոլորտում առկա ժամանակակից մարտահրավերները, ցանցի 2026–2030 թվականների ռազմավարական գործողությունների պլանը և 2025 թվականի տարածաշրջանային հաշվետվությունը։

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցը համախմբում է եվրոպական տարածաշրջանի ՄԻՊ հաստատություններին՝ խթանելու միջազգային համագործակցությունը և լավագույն փորձի փոխանակումը, հասցեավորելու իրավունքներին առնչվող արդի մարտահրավերները:

30 Մարտ, 2026 20:01
Վեր