Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Ամերիկյան համալսարանը վաղվանից կվերադառնան բնականոն ուսումնական գործընթացին։
«Ինչպես երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանի համայնքին ուղղված հաղորդագրության մեջ նշել էր նախագահ Դր․ Բրյուս Պողոսյանը, այսօր (երկուշաբթի) առցանց դասերին անցնելու որոշումը կայացվել էր զգուշավորության նկատառումներից ելնելով՝ առաջնահերթություն տալով համայնքի անվտանգությանը։ Այսօր ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մենք ստացել ենք հավաստիացում, ըստ որի՝ համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ առկա չէ, և այն կարող է վերադառնալ բնականոն ուսումնական գործընթացին՝ առկա ձևաչափով։ ՀԱՀ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման հանձնաժողովի որոշմամբ՝ դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից։
Մենք ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել մեր համայնքի յուրաքանչյուր անդամին՝ այսօր սեղմ ժամկետներում առցանց ուսուցման ձևաչափին արագ և ճկուն կերպով հարմարվելու համար»։
Ավելի վաղ Հայաստանում Ամերիկյան համալսարանը հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն առցանց:


