Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ․ ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղությունները Zarkerak - Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ․ ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղությունները
Zarkerak Zarkerak - Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ․ ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղությունները
Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ․ ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղությունները

Կլիմա, էներգետիկա և տրանսպորտ․ ՀՀ-ում ԱՄՀ պատվիրակության հետ քննարկվել են ռազմավարական ուղղությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը, Առնակ Ավետիսյանը և Նարեկ Ապիտոնյանը ընդունել են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել են կլիմայի,տարածքային և տեղական կառավարման, էներգետիկ ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։

 

Անդրադարձ է կատարվել կլիմայի ոլորտում համայնքային բյուջեների կառավարման մեխանիզմների վերաբերյալ ՀՀ կառավարության ռազմավարությանը և օրենսդրական փոփոխություններին, միջազգային համագործակցության ծրագրերին և հեռանկարներին։

 

Հյուրերին են ներկայացվել Հայաստանում ջրամբարաշինության, ջրային համակարգերի արդունավետ կառավարման, վերականգնվող էներգետիկայի ոլորտների ծրագրերն ու ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային կապակցվածության, երկաթուղային ցանցի և լոգիստիկ ենթակառուցվածքների վերականգնմանը վերաբերող հարցեր։

 

 

30 Մարտ, 2026 22:49
Վեր