Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան համեմատել է ակումբի երկու մեծագույն լեգենդներին՝ Յոհան Կրոյֆին և Լիոնել Մեսսիին՝ գնահատելով նրանց թողած հետքը ֆուտբոլում։
«Յոհա՞ն Կրոյֆ, թե՞ Լեո Մեսսի: Մի ամբողջ սերնդի համար Յոհանը որոշիչ դեր է խաղացել: Երբ ես երեխա էի և նոր էի բացահայտում ֆուտբոլը, ինձ համար չափանիշը հենց Յոհանն էր: Դա իսկական արվեստ էր: Կրոյֆը փոխեց մեր մտածելակերպը. ոչ միայն մեր վերաբերմունքը հաղթանակի նկատմամբ, այլև ընդհանրապես ֆուտբոլի ընկալումը: Դա մի իսկական հեղափոխություն էր, իսկ մանկության տարիներին նման բաները խիստ մոտիվացնում են: Ըմբոստներն ու անսանձներն օրինակ են ծառայում։
Սակայն Լեոն ևս արվեստ է: Իր արդյունավետությամբ՝ թե՛ որպես ռմբարկու, թե՛ որպես փոխանցումներ կատարող, նա ուղղակի անգերազանցելի է: Նա ունի ամեն ինչ», — Լապորտայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը «Բարսելոնայում» խաղացել է 1973-ից 1978 թվականներին:
Կատալոնական ակումբի կազմում նա հռչակվել է Իսպանիայի չեմպիոն և դարձել երկրի գավաթակիր: Կրոյֆը հեղինակավոր «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր է:

