Մասիսի Կայարան թաղամասի կոյուղու խնդրի լուծման մի քանի տարբերակ է քննարկվել Zarkerak - Մասիսի Կայարան թաղամասի կոյուղու խնդրի լուծման մի քանի տարբերակ է քննարկվել
Zarkerak Zarkerak - Մասիսի Կայարան թաղամասի կոյուղու խնդրի լուծման մի քանի տարբերակ է քննարկվել
Մասիսի Կայարան թաղամասի կոյուղու խնդրի լուծման մի քանի տարբերակ է քննարկվել

Մասիսի Կայարան թաղամասի կոյուղու խնդրի լուծման մի քանի տարբերակ է քննարկվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն օրեր առաջ Արարատի մարզ այցի շրջանակում գտնվել էր Մասիս քաղաքի Կայարան թաղամասում, որտեղ առկա է տարիներ շարունակ չլուծված կոյուղատար համակարգի խնդիր։ Այս մասին հայտնում է կոմիտեն։

 

 

Ղալամքարյանը «Երևան» ՋՕԸ-ի տնօրեն Սերոբ Հարությունյանի հետ տեղում հանդիպել էր բնակիչներին և համայնքի ավագանու անդամներին, լսել նրանց մտահոգությունները, շրջել թաղամասում, ինչպես նաև խնդրից տուժած դպրոցի ու հարակից շենքերի տարածքներում։

 

 

Խնդրի հրատապ լուծումն ապահովելու նպատակով Կոմիտեի նախագահը հանդիպում-քննարկում է ունեցել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների, Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի, «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տեղամասի պետ Սարգիս Թորոսյանի և Մասիսի համայնքապետարանի պատասխանատու անձանց հետ։

 

 

Քննարկվել են և դիտարկվել խնդրի լուծման մի քանի տարբերակներ։ Որոշում է կայացվել, որ նպատակահարմար է նախ հրատապ և միջնաժամկետ լուծում տալ, տարածքը մաքրել կոյուղաջրից, այնուհետև պլանավորել հիմնավոր և երկարաժամկետ լուծման սկզբնական քայլերը։

30 Մարտ, 2026 23:57
Վեր