ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ դեսպանության գլխավոր հյուպատոսը քննարկել են ոլորտային հարցեր Zarkerak - ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ դեսպանության գլխավոր հյուպատոսը քննարկել են ոլորտային հարցեր
Zarkerak Zarkerak - ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ դեսպանության գլխավոր հյուպատոսը քննարկել են ոլորտային հարցեր
ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ դեսպանության գլխավոր հյուպատոսը քննարկել են ոլորտային հարցեր

ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ դեսպանության գլխավոր հյուպատոսը քննարկել են ոլորտային հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթին, վիզաների բաժնի ղեկավար Ալեքս Ջոնսին և հյուպատոսության ներկայացուցիչներին

Այս մասին հայտնում են նախարարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարի խորհրդական Վազգեն Մուրադյանը, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը, ինչպես նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու իրավակարգավորումների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Մասնավորապես, ներկայացվել են «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի կոնվենցիայից բխող ներպետական կարգավորումների ձևավորման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված քայլերը, ինչպես նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքից բխող կառավարության որոշումների նախագծերի մշակման ընթացքը։

Քննարկման շրջանակում ներկայացվել են ոլորտային ընթացակարգերի հստակեցման, գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ուղղված նախաձեռնություններն ու նախատեսվող կարգավորումները։ Կարևորվել է երեխաների լավագույն շահի պաշտպանության, միջազգային չափանիշներին համապատասխան իրավական մեխանիզմների ներդրման և ոլորտում կանխատեսելի ու վստահելի ընթացակարգերի ապահովման անհրաժեշտությունը։

Հաղորդվում է, որ կողմերը բարձր են գնահատել երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում ձևավորված կառուցողական, գործընկերային և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով նաև այս ոլորտում երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման և հետագա ամրապնդման կարևորությունը։

 

15 Մայիս, 2026 23:48
Վեր