Արման Դիլանյանը ՄԹ-ում ՀՀ դեսպանին է հանձնել ՍԴ հուշամեդալը Zarkerak - Արման Դիլանյանը ՄԹ-ում ՀՀ դեսպանին է հանձնել ՍԴ հուշամեդալը
Zarkerak Zarkerak - Արման Դիլանյանը ՄԹ-ում ՀՀ դեսպանին է հանձնել ՍԴ հուշամեդալը
Արման Դիլանյանը ՄԹ-ում ՀՀ դեսպանին է հանձնել ՍԴ հուշամեդալը

Արման Դիլանյանը ՄԹ-ում ՀՀ դեսպանին է հանձնել ՍԴ հուշամեդալը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՍԴ-ից հայտնում են, որ Լոնդոն՝ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակությունը մայիսի 12-ին այցելել է ՄԹ-ում ՀՀ դեսպանատուն: ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը պատվիրակությանը հյուրընկալել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը՝ պատվիրակության այցին ցուցաբերված աջակցության և համագործակցության համար՝ ընդգծելով նման այցերի կարևորությունը միջազգային գործընկերային կապերի ամրապնդման տեսանկյունից։

Դեսպան Վարուժան Ներսեսյանը կարևորել է ՀՀ Սահմանադրական դատարանի և Միացյալ Թագավորության դատական հաստատությունների միջև ձևավորված մասնագիտական երկխոսությունը՝ նշելով, որ այն նպաստում է իրավական ինստիտուտների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։

ՍԴ նախագահը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին է հանձնել ՀՀ ՍԴ հուշամեդալը:

15 Մայիս, 2026 19:08
Վեր