Բալահովիտում հնչած կրակոցների գործով 5 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը Zarkerak - Բալահովիտում հնչած կրակոցների գործով 5 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Zarkerak Zarkerak - Բալահովիտում հնչած կրակոցների գործով 5 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Բալահովիտում հնչած կրակոցների գործով 5 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Բալահովիտում հնչած կրակոցների գործով 5 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի մոտ ապրիլի 22-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։   

«ՀՀ Քննչական կոմիտեի Կոտաքյի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով հինգ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկի նկատմամբ ՀՀ քրեական օրսենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ի մասով, իսկ մյուսների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155–րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,–հայտնել են ՔԿ–ից։

Հարցին այն մասին, արդյոք հավաստի՞ են շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե քրեական վարույթով անցնող անձանցից 3-ը Բելառուսից էին Հայաստան ժամանել, Քննչական կոմիտեից չեն պատասխանել։

«Տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, նկատի ունենալով, որ պարունակում է հրապարակման համար ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,–նշել են պարզաբանման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 22-ին կրակոցներ են հնչել Բալահովիտի մոտակայքում գործող բենզալցակայաններից մեկի մոտ։ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնել էին, որ մայիսի 22-ին ժամը 17:00-ի սահմաններում անհայտ անձինք անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ եւ դեռեւս չպարզված հրազենից կրակոցներ արձակել: 

15 Մայիս, 2026 17:25
Վեր