Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ Zarkerak - Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ
Zarkerak Zarkerak - Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի և ՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ամանգելդի Սաինովի գլխավորությամբ։ Ղազախստանյան պատվիրակության կազմում խորհրդակցություններին մասնակցել է նաև ՂՀ ԱԳՆ մարդկային ռեսուրսների դեպարտամենտի տնօրեն Մեդեթ Մակուլժանովը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակազմերի միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Մասնավորապես, մտքեր են փոխանակվել դիվանագիտական ծառայության կազմակերպման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա լավագույն փորձի, ինչպես նաև երկու նախարարությունների կառուցվածքային ու ֆունկցիոնալ արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Երկուստեք կարևորվել է արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ուղիղ կապերի ակտիվացումը և պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման և փորձի փոխանակման համատեքստում:

15 Մայիս, 2026 18:40
Վեր