500 հեկտար նոր անտառ մինչև 2030 թվականը Zarkerak - 500 հեկտար նոր անտառ մինչև 2030 թվականը
Zarkerak Zarkerak - 500 հեկտար նոր անտառ մինչև 2030 թվականը
500 հեկտար նոր անտառ մինչև 2030 թվականը

500 հեկտար նոր անտառ մինչև 2030 թվականը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը (ԲԾԻԳ) և Մեր պատմությունը. «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը ստորագրել են հնգամյա գործառնական գործընկերության համաձայնագիր։ 

 

«Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» նախագիծը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից։

 

Այս ծրագրի շրջանակում Շիրակի մարզում կիրականացվի թե՛ անտառվերականգնման, թե՛ ագրոանտառային պիլոտային համակարգերի ստեղծման աշխատանքներ։

 

Առաջիկա չորս տարիների ընթացքում համայնքային հողերում կստեղծվի 500 հա անտառ՝ տնկումից հետո իրականացնելով խնամք և վերատունկ։

Նախատեսվում է տնկումները սկսել 2026 թվականի աշնանը։

 

Ծրագիրը ներառում է նաև ագրոանտառային բաղադրիչ։ «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը իրականացնելու է պիլոտային նախագծեր ընտրված համայնքներում՝ ներդնելով այնպիսի համակարգեր, ինչպիսիք են քամապաշտպան շերտերը, տարբեր տեսակների մշակաբույսերի համադրված աճեցումը և սիլվոպաստորալ (անտառ-արոտավայրային) համակարգերը։

 

Սրանք գործնական լուծումներ են, որոնք կարող են բարելավել մշակովի հողատարածքների որակը, արոտավայրերը և արածեցման մեթոդները՝ միաժամանակ բարձրացնելով հողի ընդհանուր արտադրողականությունը։

 

Սա հատկապես կարևոր է այն տարածքներում, որտեղ արոտավայրերը գերշահագործված են, և կենդանիները հաճախ մտնում են անտառային տարածքներ։ Արածեցման ավելի լավ կառավարման և հարմարեցված համակարգերի միջոցով հնարավոր է բարելավել արոտավայրերի որակը և նվազեցնել ճնշումը մոտակա անտառների վրա։

15 Մայիս, 2026 16:50
Վեր