Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ անդամների՝ հայկական ինքնության մասին հայտարարություններին:
Ռուբինյանը նշել է, որ վերջիններս ստում են․ ո՛չ եկեղեցին, ո՛չ լեզուն, ո՛չ պետությունն ու պետականությունը նրանց ինքնությունը չեն:
«Ձեր միակ ինքնությունը Քոչարյանի 200 հազար դոլարն է, որ դատախազությունը պահանջում է որպես ապօրինի գույք: Այդ ինքնությունից դուք շուտով զրկվելու եք կոպեկ առ կոպեկ, դոլար առ դոլար»,- ասել է Ռուբինյանը:


