Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց. Հարությունյան Zarkerak - Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց. Հարությունյան
Zarkerak Zarkerak - Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց. Հարությունյան
Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց. Հարությունյան

Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց. Հարությունյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում օրեր առաջ անդրադարձել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե 52 պարեկային ծառայող է հեռացվել համակարգից այն բանի համար, որ նրանց մտերիմներն իր կուսակցության աջակիցներ են:

Հարությունյանը նշել էր, որ եթե Ծառուկյանը չհրապարակի 52-ի անունները, կստացվի, որ ստորաբար ստում է:

«Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց:

Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի դեմ գործող Լուկաշենկոյի օրթաղ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իբր 52 պարեկ ազատվել է աշխատանքից իրենց քաղաքական հայացքների համար: Կոչ էի արել հրապարակել ցուցակը: Ծառուկյանը դա չարեց:

Հետևաբար նա, ինչպես միշտ, ուղղակի օդում խոսող է ու ստեր տարածող»,- նոր գրառմամբ հայտարարել է Հարությունյանը:

15 Մայիս, 2026 11:31
Վեր