Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ՝ դրանք բետոնից են. Ալեն Սիմոնյան Zarkerak - Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ՝ դրանք բետոնից են. Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ՝ դրանք բետոնից են. Ալեն Սիմոնյան
Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ՝ դրանք բետոնից են. Ալեն Սիմոնյան

Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ՝ դրանք բետոնից են. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ՝ դրանք բետոնից են, երկաթից են, ես ընդհանրապես զարմանում եմ, որ ինքը դիմանում է այն ամենին, ինչի միջով մենք անցնում ենք, ես հաճախ չեմ դիմանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ այդ խոսույթը, լարվածությունը, ատելությունը դաշտ են բերել ընդդիմադիրները. «2021 թվականից սկսած իրենք մեզ գնդակահարում էին, բանտեր էին նետում, վիրավորանքները՝ դավաճան, հողատու, կարծես մենք չենք դրել շրջանառության մեջ: Բավարար չափով գումար ու գույք է հետ բերվել ՀՀ բյուջե, եթե խոսում ե նք Մարտի 1-ի մասին, դրա հետքերն իրենք տասնամյակ են ունեցել, որ թաքցնեն, Հոկտեմբերի 27-ը պատմեմ, որ մեկը պատմեմ: Պարզ է, որ այդ մարդիկ պատասխանատվություն են կրելու Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, կեղծված ընտրությունների, ապօրինի գույքի, զուգարանում մարդ սպանելու և այլնի համար»:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ վարչապետը մարդկանց մոտ սեր, վստահություն վայելում է իր անմիջական հայ մարդու կերպարով, մարդիկ իրեն համարում են իրենցից մեկը: Ինչ վերաբերում է սադրանքներին՝ Սիմոնյանը նկատեց.  «Միանշանակ ուղղորդված է, նաև դա նրանից է, որ ընդդիմությունն անելանելի վիճակում է, ակնհայտ է, որ երեք ընդդիմադիր հիմնական ուժ համարվող կուսակցությունները խնդիր ունեն նվազագույն շեմը հատելու: «Հայաստան» դաշինքն ակնհայտ է, որ չի հատելու, 100 հազար ձայն ՀՀ-ում անհնար է, որ ստանա, դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է գլուխկոնծի տա, պպզի, ասի, որ Դուա Լիպային է սիրում»:

18 Մայիս, 2026 14:07
Վեր