Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին Zarkerak - Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Zarkerak Zarkerak - Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին

Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խիստ քննադատել է նախընտրական քարոզչության որոշ հոլովակներում տարածվող բովանդակությունը՝ նշելով, որ դրանք պարունակում են ապատեղեկատվություն, ատելության խոսք և հասարակությանը մոլորեցնող վտանգավոր նարատիվներ։

 

«Սա «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակից երկու դրվագ է: Պարզվում է՝ Արևմտյան Ադրբեջանի Էրիվանի մարզում Մայր Հայաստանի փոխարեն Աթաթուրքի արձանն է կանգնեցվելու, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի փոխարեն՝ աշխարհի ամենախոշոր մզկիթը, անվավեր են ճանաչվելու հայկական անձնագրերը... և այսպես շարունակ: Իբր Հայաստանի մոտ ապագայի վիճակն է: Հոլովակը դիտելուց հետո զզվանք ու սրտխառնոց են առաջանում:

 

Քաղաքական ուժերին և որոշ հեռուստատեսություններին միայն թվում է, որ նախընտրական շրջանում նախընտրական քարոզչության անվան տակ կարող են սղղացնել ցանկացած կեղտ, ապատեղեկատվություն, հուսահատություն, տխմարություն, հայատյաց բովանդակություն:

 

Հազա՛ր անգամ ամոթ...»,- գրել է Հակոբյանը:

18 Մայիս, 2026 16:37
Վեր