ԱԳՆ տեղակալը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ Zarkerak - ԱԳՆ տեղակալը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ
Zarkerak Zarkerak - ԱԳՆ տեղակալը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ
ԱԳՆ տեղակալը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

ԱԳՆ տեղակալը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, գործադիր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին՝ ուղղված հանրային վստահության ամրապնդմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ պատրաստվածության և ընտրական գործընթացների բարելավմանը:

Հայաստանում կայանալիք  խորհրդարանական ընտրությունների համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու վերաբերյալ:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները միջազգային դիտորդների արդյունավետ աշխատանքի համար: Այս համատեքստում կարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը:

18 Մայիս, 2026 21:11
Վեր