Ոչ սթափ վիճակում վարելու 35 դեպք է արձանագրվել․ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում Zarkerak - Ոչ սթափ վիճակում վարելու 35 դեպք է արձանագրվել․ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում
Zarkerak Zarkerak - Ոչ սթափ վիճակում վարելու 35 դեպք է արձանագրվել․ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում
Ոչ սթափ վիճակում վարելու 35 դեպք է արձանագրվել․ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում

Ոչ սթափ վիճակում վարելու 35 դեպք է արձանագրվել․ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները մայիսի 17-18-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1132 արձանագրություն, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում վարելու 35, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու՝ 20, չամրակապված վարելու՝ 284, վարելիս ծխելու՝ 164, հեռախոսից օգտվելու՝ 96 և այլն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության տարածքային բաժիններ է տեղափոխվել 11 անձ, 9-ը՝ թմրամիջոց ապօրինի պահելու, 2-ը՝ սառը զենք կրելու կասկածանքով։

Վարչական իրավախախտում կատարելու հիմքով մեկ անձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել ոչ սթափ վիճակում հասարակական վայրում գտնվելու համար, ևս մեկ անձ Մալաթիայի բաժին է ներկայացվել զենք կրելու կանոնները խախտելու համար։

Ուժեղացված միջոցառումները կրում են պարբերական բնույթ:

 

 

18 Մայիս, 2026 19:23
Վեր