Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ ծննդյան արարողությունից հետո. կա վիրավոր Zarkerak - Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ ծննդյան արարողությունից հետո. կա վիրավոր
Zarkerak Zarkerak - Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ ծննդյան արարողությունից հետո. կա վիրավոր
Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ ծննդյան արարողությունից հետո. կա վիրավոր

Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ ծննդյան արարողությունից հետո. կա վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 14-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։50-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Քաջազնունի փողոցի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խսումբը Երվանդ Քոչար փողոցից «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց  բուժօգնության է տեղափոխել մի երիտասարդի, ով հայտնել է, որ վայր է ընկել շենքի աստիճաններից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ 18-ամյա Մաքսիմ Ղ․-ն է, ով վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ ծեծի ենթարկվելու հետևանքով։

Մաքսիմ Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մասնակցել է իր ընկերոջ ծննդյան արարողությանը, որից հետո Երվանդ Քոչար 9 հասցեի մոտ հանդիպել է Դավիթի ընկերներին, ովքեր անհիմն վիճաբանել են իր հետ հարվածներ հասցրել իրեն, որից հետո ինքը փախել է դեպի Քաջազնունի փողոց, որտեղ իր հետ վիճաբանած երիտասարդներից մի քանիսը հետապնդել են իրեն, կրկին հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին, պատճառել ֆիզիկական ցավ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

 

18 Մայիս, 2026 18:51
Վեր